ArmLur.am-ն այսօր տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Էստոնիա է մեկնել: Գրել էինք նաև, որ հունվարի 15-17 տևող այցի շրջանակներում Էստոնիա է մեկնել նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ նախագահի հետ Էստոնիա են մեկնել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ու շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Ինչպես պատգամավոր Թորոսյանի դեպքում, կառավարության ներկայացուցիչների այցերի դեպքում նույնպես՝ նրանց այցի հետ կապված գիշերավարձի ու օրապահիկի ծախսերը ՀՀ պետբյուջեից են արվելու:
Սևակ Վարդումյան