ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե տնտեսվարող սուբյեկտը դատական քաշքշուկի մեջ է ներգրավված, ապա ո՞ր դեպքում է նրա բանկային հաշվի վրա կալանք դրվում, իսկ կալանք դրվելուց հետո հարկերն ինչպե՞ս են վճարվում: Եւ հակառակը, գործընկեր կազմակերպությունների փոխանցումները ճանապարհի կեսի՞ն են մնում, թե՞ մուտքագրվում են տնտեսվարողի հաշվին:

Աննա Բաղրամյան, 35 տարեկան, բժշկուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների բռնագանձման հայց ներկայացվելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում: Տվյալ դեպքում որպես հայցի ապահովման միջոց՝ կիրառվում է օրենսգրքի 98 հոդվածի 1.1 կետով նախատեսված միջոցը, այն է` պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:  Հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

(շարունակությունը հաջորդ համարում)
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տնտեսվարողն այսպիսով հնարավորություն ունի ԴԱՀԿ-ի կալանքի հոտն առնելուն պես հայեցողաբար տնօրինել իր բանկային հաշվի վրա առկա միջոցները: Հարկ է կարծել, սակայն, որ շատ հաճախ ԴԱՀԿ-ի սահմանած կալանքը տվյալ ընկերության համար անսպասելի է լինում, ու վերջինս իրեն պատկանող միջոցների տնօրինման իրավունքից զրկվում է:




Լրահոս