ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Սեւանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսավորվող «Սեւանա լճում եւ նրա ջրհավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառում»  ծրագրի շրջանակներում։

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Վարձու աշխատողը, որը ծնվել է 1996թ.-ին, օրենքով սահմանված կարգով, հանդիսանում է սոցիալական վճար կատարող: Տվյալ դեպքում սոցիալական վճարի հաշվարկման ի՞նչ առանձնահատկություն է սահմանված:      

Կարեն Գասպարյան  (58 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ 1996 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված անձի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ ստացված եկամուտները: Միաժամանակ նույն օրենքի 2-րդ հոդվածում բերված են տվյալ օրենքում օգտագործվող հասկացությունները, որին համապատասխան՝ աշխատավարձը աշխատավարձ եւ դրան հավասարեցված այլ վճարումները, ինչպես նաեւ պայմանագրային եկամուտն է:

 

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ իրավական ակտի հիման վրա է իրականացվում խնամատար ընտանիք երեխաներին դաստիարակության հանձնելու գործընթացը:

Անյուտա Վիրաբյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետությունում երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպվում է՝ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 13-ին հաստատված՝ «Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը եւ դաստիարակությունը խնմատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման եւ վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը եւ չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 751-Ն որոշման համաձայն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին ՀՀ մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) կողմից տրված դրական եզրակացությունը համարվում է խնամատար ծնող դառնալու իրավական հիմքը:

 




Լրահոս