ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա նոյեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 225 միլիոն 321 հազար դոլար: Նկատենք, որ, հոկտեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 101 միլիոն 602 հազար դոլարով:

Արձանագրենք, որ նոյեմբերին տրանսֆերտները շարունակել են նախորդ տարվա հոկտեմբեր, սեպտեմբեր եւ օգոստոս ամիսների համեմատ նվազել, բայց հուլիս ամսվա համեմատ՝ այն զգալի ավելացել է: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, նոյեմբեր ամսին կազմել է 317 մլն 935 հազար դոլար. այն, սեպտեմբեր ամսվա համեմատ, 123 մլն 924 հազար դոլարով պակասել է:

Նշենք, որ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող մեր հայրենակիցները, եւ նրանց կողմից ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Նկատենք նաեւ, որ պակասել է ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը. եթե նախորդ տարվա սեպտեմբերին այն կազմել է 25 մլն 835 հազար դոլար, ապա նոյեմբերին դարձել է 11 մլն 778 հազար դոլար։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս