ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես հանգուցալուծվեց Ռուբեն Վարդանյան-Արայիկ Հարությունյան պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ներքաղաքական լարված իրավիճակը կարծես թե հանգուցալուծում ստացավ: Թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ Ռուբեն Վարդանյանը որոշել են հաշտ ու համերաշխ աշխատել եւ որեւէ պաշտոնանկություն չի լինի:

Այն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները լարվել էին, ակնհայտ դարձավ տարբեր դրսևորումներով: Նախ Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի օրինակով սկսեց նախկինների դեմ ատելություն գեներացնել,  սկսեց Արցախի շահի դեմ բաներ խոսել։ Օրինակ, հայտարարեց, թե Լաչինի ճանապարհը ամբողջովին փակ չէ, սնունդ հասնում է ինչ որ ճանապարհով, հայտարարեց, թե Արցախը երբեք միասնության համար չի պայքարել և այլն:

Իսկ իրականում Վարդանյանն անզոր եղավ անգամ կառավարական կաբինետ ձևավորել, ամիսներով թափուր մնացին նախարարի պաշտոնները, ի վերջո Արայիկ Հարությունյանի հավատարիմները նշանակվեցին նախարարներ:

Եվ ահա այս լարված իրավիճակն Արցախում հնարավոր եղավ թուլացնել մեկ  պայմանով. այսուհետ Ռուբեն Վարդանյանը քաղաքական հայտարարություններ անելուց առաջ պետք է այդ մասին ասի Արայիկ Հարությունյանին, նրա հետ հստակեցնի: Այսինքն, ստացվում  է՝ Արցախում իշխանությունը կրկին վերադարձել է Արայիկ Հարությունյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս