Այս օրերին բոլորը սպասում էին, թե ինչպե կհանգուցալուծվի իրավիճակն Արցախում եւ արդյոք պետնախարար Արայիկ Հարությունյանը կազատվի պաշտոնից: Սակայն ի վերջո որոշում կայացվեց, որ Արայիկ Հարությունյանը ո՛չ հրաժարական կտա, ո՛չ էլ Ռուբեն Վարդանյանը կազատվի պաշտոնից:
Իսկ ինչից սկսվեց նրանց տարաձայնությունները: Բանն այն է, որ Արցախի շրջափակման պայմաններում Ռուբեն Վարդանյանն անում էր հայտարարություններ, որոնք ոչ միայն արցախցիների միջեւ էր տարաձայնություններ առաջացնում, այլ նաեւ հայաստանցիների համար էլ անհասկանալի:
Նրանց հարաբերություններն ավելի սրվեցին հունվարի 8-ին Ռուբեն Վարդանյանի կողմից հունվարի 8-ին հնչած հայտարարություններից հետո, որոնք կիքսեր էին: Նախ նա հայտարարեց, թե ճանապարհը 100 տոկոս փակ չէ, ապա բացասական երանգներով ներկայացրեց արցախցիներին:
«Ունեցել ենք մի դեպք, երբ ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, դա շատ մեծ արձագանք է ստացել։ Սա չպետք է ընդունվի, որպես հաջողված մարդու օրինակ։ Չեմ ընդունում այն մարդուն, որ պայմանավորվել է ռուս խաղաղապահների հետ, բերել ուտելիք ու վաճառել թանկ գնով, չեմ ընդունում։ Դա ոչ մի լավ բանի չի բերի։ Չեմ ընդունում այն մարդկանց, որ փորձում են փող աշխատել այս իրավիճակում»,-թվարկեց նա։
Եվ ահա այս եւ նմանատիպ հայտարարություններից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զանգ է ստացել եւ անընդունելի է համարվել Ռուբեն Վարդանյանի նմանատիպ հայտարարությունները:
Նաիրա Հովհաննիսյան