Սպիտակ-Վանաձոր ճանապարհին նոր արագաչափ է տեղադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-3 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածի Արջահովիտ և Քարաձոր բնակավայրերի վարչական սահմանի հարակից հատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2023 թվականի հունվարի 23-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:




Լրահոս