2022 նոյեմբերի 23-ին ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարանը՝ ընդդեմ 44 –օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանին,
Վահիդ Սահակյանին,Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Ղազարյանին ենթարկել ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության:
Նկատենք, որ ոստիկանությունը բավականին ակտիվ կերպով մտել է դատարան եւ բարձրացնում է ծնողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ ով պետք է պատասխան տա ծնողների նկատմամբ բռնության դեպքով:
Այդ միջադեպից անցել է 5 ամիս եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց ՀՀ նախկին ոստիկանապետ ներկայումս Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրաժարական չի տվել եւ այս պայմաններում դատի է տվել ծնողներին, սա է Հայաստանի արդարադատությունը: Իսկ թե ինչ կանի դատարանը, կհետեւենք զարգացումներին:
Եվ ահա այսօր Վարչական դատարանում Գարիկ Գալեյանի գործով առաջին նիստն է: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այսօրվա դատական նիստին ոստիկանության ներկայացուցիչը չի եկել դատարան: Հետաքրքիր է, որ Ոստիկանությունը դատի տվել պատերազմում զոհվաների ծնողներին, բայց չի ներկայացել դատարան: