Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի նշանակումը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
«Սկզբունքորեն կասեմ, որ ես չափազանց բացասաբար եմ նայում Պետրակովի նշանակմանը։ Ես ինքս ռուսատանցի եմ, ծնվել եմ Հայաստանում, բայց մեծացել եմ Ռուսաստանում, սակայն երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հավաքականին, միշտ ասել եմ, որ գլխավոր մարզիչը պետք է հայ լինի։ Սա չի նշանակում, որ ես սա ընդունում եմ ազգայնական տեսանկյունից, բայց ես գործնականում դա զգացել եմ և եկել եմ այս եզրակացության։ Միայն հայը կարող է հասկանալ խաղացողների մտածելակերպը և թիմին մոտիվացնել, ուստի ես կտրականապես դեմ եմ Պետրակովի նշանակմանը։ Լավագույն թեկնածուն, իմ կարծիքով, Եղիշե Մելիքյանն է, ով «Փյունիկի» հետ շատ լավ արդյունք ու որակյալ խաղ ցուցադրեց եվրոպական մրցաշարերում, ինչի շնորհիվ հայկական ֆուտբոլին սկսեցին լրջորեն վերաբերվել Եվրոպայում»,- Գրիգորյանի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։