Այսօր լուրջ հաջողությունների կկարողանաք հասնել. հունվարի 18-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

**Խոյ**. Այսօր դուք կգտնվեք բարձր տրամադրության մեջ եւ կկարողանաք լավ աշխատել ու հանգստանալ: Սակայն կարող են առաջանալ իրավիճակներ, երբ հարկ կլինի որոշումներ կայացնել: Դուք իհարկե, կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել, սակայն այս հարցում կզգաք խելամիտ եւ փորձառու գաղափարակիցների օգնությունը: Լսեք նրանց, սակայն վերջնական որոշում կայացնելիս, առաջնորդվեք սեփական ինտուիցիայով:

**Ցուլ**. Որեւէ լուրջ գործ այսօր ձեռնարկելու կարիք չկա: Ժամանակն է մի փոքր հանգստանալու: Եթե նույնիսկ հանգստանալու հնարավորություն չունեք, ապա գոնե այսօր միայն անհետաձգելի գործերով զբաղվեք: Երեկոյան ընկերների հետ ժամանակ անցկացրեք եւ փորձեք հանրային միջոցառումների մասնակցել:

**Երկվորյակ**. Այսօր լուրջ հաջողությունների կկարողանաք հասնել, եթե օրը դասավորեք ճիշտ եւ տրամաբանական հաջորդականությամբ: Անձնական պլանում սպասվում են անակնկալներ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք պարզապես կլինեն բազմախոստում: Եթե մտադրվել եք այսօր խոշոր գնումներ կատարել, շտապեցեք, օրը հարմար է նման գործարքների համար:

**Խեցգետին**. Փորձեք այսօր որքան հնարավոր է ստեղծագործական ջանքեր պահանջող հետաքրքիր գործեր ձեռնարկել: Ձեր համար հաճելի մարդկանց հետ հանդիպումները իրականացրեք հենց այսօր: Նոր հետաքրքիր ծանոթության հնարավորություն կարող է ընձեռվել: Հնարավոր է ձեր կյանքի ընթացքը դրական փոփոխությունների ենթարկվի, սակայն մի ոգեւորվեք, ամեն դեպքում ձեր ջանքերից է կախված հաջողության մեծ մասը:

**Առյուծ**. Այսօր այն օրն է, երբ պետք է մոռանաք սեփական ցանկությունների մասին մի պահ եւ փորձեք առաջնորդվել անհրաժեշտության թելադրանքով: Եթե ավելորդ ծուլություն չցուցաբերեք, ապա կկարողանաք հասնել այն ամենին, ինչի մասին միայն երազել եք: Օրը հարմար է հարաբերություններ վերականգնելու եւ մարդկանց հետ հաշտվելու համար:

**Կույս**. Այսօր որքան դիվանագիտություն եւ ճկունություն ցուցաբերեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրվա ընթացքը եւ արդյունքները կլինեն նկատելի: Որոշումներ կայացնելիս հեռու մնացեք մեկերեսային քննարկումներից եւ ամեն բան ենթարկեք համակողմանի ուսումնասիրության եւ խորը վերլուծության: Հակված եք չարդարացված ռիսկի դիմել, այնպես որ զսպվածությունը ձեզ չէր խանգարի` բոլոր առումներով:

**Կշեռք**. Կարեւոր գործերի եւ հանդիպումների համար օրը լիովին հարմար է եւ բարենպաստ: Այդուհանդերձ մի զրկեք ձեզ զվարճանքների մասնակցությունից: Ակտիվություն ցուցաբարեք որքան հնարավոր է եւ արդյունքները հնարավոր է տեսնեք արդեն օրվա վերջում: Անձնական հարցերում էլ բավական հետաքրքրական վիճակ կստեղծվի այսօր: Արդեն հանգած զգացմունքները կարող են նոր թափով բորբոքվել:

**Կարիճ**. Հնարավորություն կունենաք հաջողության հասնելու ձեր համար բոլորովին նոր ոլորտներում: Օրը հարմար է նաեւ սիրային հարցերում: Հնարավոր է հետաքրքրական հանդիպումներ, ռոմանտիկ ծանոթություններ, նոր սիրավեպի սկիզբ: Հնարավոր է` ինչ որ հին ընտանեկան խնդիր այնուհանդերձ այսօր կարգավորվի:

**Աղեղնավոր**. Այսօր փորձեք հաշտ լինել բոլորի հետ եւ հաշտվել նրանց հետ, որոնք հետ հարաբերությունները վերջին շրջանում կամ լարված էին, կամ խզված: Հաստատակամություն ցուցաբերելու կարիք չկա եւ փորձեք հնարավորինս շրջահայաց լինել: Ամեն կերպ խուսափեք վեճերից եւ առճակատումներից: Հետեւեք առողջության,  շատ մի հոգնեք եւ սնվեք ճիշտ:

**Այծեղջյուր**. Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր ձեզ անհարմարություն են պատճառում: Հնարավորության դեպքում քննարկումների մի մասնակցեք: Շատ ժամանակ հատկացրեք այն գործերին, որոնք ձեզ համար հոգեհարազատ են: Կարող են վերադառնալ այն գործերին, որոնք տեւական ժամանակ մի կողմ էիք դրել:

**Ջրհոս**.  Այսօր հաջողությունը ձեզ կուղեկցի միայն այն ժամանակ, եթե ճիշտ գնահատեք իրադրությունը եւ կարողանաք շրջապատին համոզել, որ դուք իրավացի եք: Մի փորձեք հարցերը կարգավորել ուժի դիրքերից: Նրանց հետ, ովքեր քիչ են ծանոթ ձեզ, պահպանեք անհրաժեշտ հեռավորությունը:  Սեփական գաղտնիքները բացելուց առհասարակ հեռու մնացեք:

**Ձկներ**. Աշխատավայրում հնարավոր է դժվարություններ առաջանան: Այն դեպքում, երբ համոզված կլինեք, որ հաջողությունը ձեր կողքին է, նոր միայն քայլեր ձեռնարկեցեք: Ակտիվություն ցուցաբերելու համար լավ ժամանակ չէ:




Լրահոս