Կայացել է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը․ Լավրովը Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրումների համապատասխան։

«Ընդգծվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների վրա համապարփակ աշխատանքը վերսկսելու մասին»,- ասված է ՌԴ արտաքին հարցերով գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։




Լրահոս