Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար․ ԱՀ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կրկին ահազանգել է, որ Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար։

ՄԻՊ-ը փաստել է, որ հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, ադրբեջանական կողմը կրկին դիտավորյալ խափանել էր Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ գնացող միակ գազատարի աշխատանքները։ Նա նշել է, որ ձմեռվա ցուրտ եղանակային պայմաններում Արցախի 120․000 բնակչությունը զրկվել էր ջեռուցումից և տաք ջրի հնարավորությունից։

Այս իրավիճակը, ըստ Ստեփանյանի, խորացանում է հումանիտար ճգնաժամային իրավիճակը, որը ստեղծել է Ադրբեջանը Արցախի՝ արդեն 37 օր տևող շրջափակման հետևանքով։ Ստեփանյանն արձանագրել է, որ ստեղծված իրավիճակը հանգեցնում է մարդու կենսական իրավունքների լայնածավալ ու համատարած խախտումների։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող համակարգային հանցագործությունները, Արցախի ամբողջական շրջափակումը, ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները և այլ հանցավոր գործողությունները Արցախը էթնիկ զտման ենթարկելու և Արցախի հայությանը ցեղասպանելու ադրբեջանական նկրտումների անհերքելի ապացույցներ են»,- հավելել է նա:




Լրահոս