Հունվարի 17-ին, ժամը 17:42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հալիձոր թաղամասին հարակից տարածքում բախվել են «BMW» (վարորդ՝ Վ. Բ., ծնված 1982 թ.) և «KamAZ» (վարորդ՝ Կ. Ծ., ծնված 1957 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ա. Բ.-ի (ծնված 1982 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ Վ․ Բ.-ին մոտեցրել շտապօգնությանը. վերջինս հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ: