«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանի ցուցմունքը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական վարույթով: Ինչպես հայտնի է, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն արդեն երեք ամիս է՝ կալանքի տակ է, իսկ Գագիկ Պողոսյանն էլ հարցաքննվել է ԱԱԾ-ում:
Հենց առաջին հարցով քննիչը հետաքրքրվել է, թե երբվանից է Պողոսյանն աշխատում այդ պաշտոնում եւ Արուսյակ Ալեքսանյանի հետ ինչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում: Ի պատասխան՝ դատավորը նշել է. «1996թ.-ից աշխատում եմ դատավորի պաշտոնում, իսկ 2022թ.-ի օգոստոսի 10-ից աշխատում եմ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար: Արուսյակ Ալեքսանյանին անձնապես չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ դատավոր է»:
Ապա քննիչը հետաքրքրվել է, թե միջնորդությունները դատարան ինչ կարգով են մակագրվում: «Աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչեւ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում, դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ անձամբ՝ մակագրման թերթիկի վրա նշում կատարելով համապատասխան դատավորի անվան դիմաց, իսկ ժամը 18:00-ից հետո եւ ոչ աշխատանքային օրերին դատարան ներկայացված միջնորդությունները մակագրում եմ էլեկտրոնային եղանակով»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում