Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը որոշել է երթով շարժվել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա մասնավորապես նախատեսում է այս տարվա հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը՝ ժ.12.00-15.00-ն Հանրապետության հրապարակում հավաք և ժ.15.00-ից Հանրապետության հրապարակ – Վազգեն Սարգսյան փողոց – Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խաչմերուկ – «Եռաբլուր» պանթեոնի Փառքի կամար – «Եռաբլուր» զինվորական պանթեոն երթուղով երթ անցկացնել: