Բոլորիս՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ սփյուռքի հայության, պայքարը պետք է հանուն հայրենիքի լինի, ու ցանկացած մեկի շեղումն այդ ճանապարհից կամ համազգային տեսլականից որպես դավաճանություն է դիտարկվելու: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցած ներքաղաքական ոչ այդքան միանշանակ գործընթացների մասով Հակոբյանն ասում է, որ նման սցենար գծողներն ու առաջ մղողներն իրականում ցանկանում են պառակտվածություն մտցնել հայկական երկրորդ հանրապետությունում: Սցենարիստն ու դա խաղարկողը, Հակոբյանի վստահեցմամբ, ցավոք միայն Ադրբեջանը չէ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակում է մեր զրուցակիցը, վախենալով Արցախում տիրող միասնականության վարակիչ լինելու հանգամանքից, իր կաբինետի ամբողջ գործիքակազմով ու լծակներով փորձեց Արցախում ճնշումներ գործադրելով իրավիճակ թելադրել, ինչը, փաստորեն, մասնակիորեն հաջողվեց, բայց և կարճ ժամանակ անց, արցախցիների միասնականության շնորհիվ, ամեն բան շտկվեց: Արցախի իշխանություններնը, ընդգծում է, հատկապես այս օրերին պետք է սառնասիրտ լինեն ու առանց ավելորդ զգացմունքների գործեն:
Սևակ Վարդումյան