Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկում իր տեղն է գտել առաջին տասնյակում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում:

«Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում Կատարը, իսկ Հայաստանից անմիջապես հետո 8-րդ հորիզոնականում Ճապոնիան է, 9-րդ տեղը Շվեցարիայինն է, իսկ տասնյակն ամփոփում է Բահրեյնը:

Ցանկանում ենք նշել, որ երկրների անվտանգության ցուցանիշներն ուղիղ ազդեցություն ունեն նաև տնտեսական ներուժի և ներդրումային գրավչության վրա»:

Նախարարությունը հրապարակել է նաև ուսումնասիրության արդյունքները։




Լրահոս