Ով է Աննա Հակոբյանի զարդերը գողացած անձը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 3 տարի անց նոր հանգամանք է հայտնում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելու դեպքերով:

Մասնավորապես, պարզվել են զանգվածային անկարգությունների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձինք, ովքեր կալանավորվել են:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Տիգրան. Պ-ն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ և միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին:
Այնուհետև, Տ. Պ-ն, քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն,մուտք է գործել ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը և ապարանջանը:

Դրանից հետո, Տ. Պ-ն իր կողմից բացահայտ հափշտակված վերոհիշյալ ոսկյա զարդերը տնօրինել է անձնական նպատակներով և 551.000 ՀՀ դրամի դիմաց 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ընկերոջ՝ Ս. Ս-ի, իսկ շղթաներից մյուսը՝ 40.000 ՀՀ դրամի դիմաց՝ իր անվամբ 2020 թվականի նոյեմբերի 16-ին գրավադրել է «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ գրավատան համապատասխանաբար՝ Կոմիտաս պողոտայում և Մալաթիա վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերում: Տիգրան Պ-ն կալանավորված է:

Քնար Մանուկյան




Լրահոս