Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ. ԱԻՆ-ը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում ` 2-3 բալ ուժգնությամբ։




Լրահոս