
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: Transfermarkt-ի համաձայն՝ տրանսֆերի հավանականությունը գնահատվում է 38 տոկոս:
«Մադրիդի «Ռեալի» սկաուտները հետևում են ռուսական «Կրասնոդարի» 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ելույթներին: Այս մասին հայտնում է մեր լրագրողներից մեկը: Ընթացիկ առաջնությունում Սպերցյանը 16 խաղում խփել է 9 գոլ և կատարել 6 ասիստ»,- նշում է Transfermarkt-ը: