
Մայրաքաղաքի ամանորյա լուսային ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 18-ին, ժամը 22:00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: