“”Ժողովուրդ“” օրաթերթի տեղեկություններով` Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը
վերջերս մի քանի հոգու ներկայությամբ ասել է, թե ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր
է դառնալու “”Երկրապահ“” կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Լուրը փորձեցինք
ճշտել Հովիկ Աբրահամյանից: Վերջինս ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի
վարչության միջոցով մեզ փոխանցեց, թե նման խոսակցություն չի եղել: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության
ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդ լուրերը:
Ըստ նրա` ՀՀԿ համամասնական ցուցակն իրենք դեռ չեն քննարկում: Դա ՀՀԿ-ն կանի փետրվարի
վերջերին, մարտի սկզբներին:
Ժողովուրդ. Գեներալ Մանվելը ՀՀԿ ցուցակով պատգամավոր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ