ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի համար մեկ է՝ հիվանդներ են գալիս, թե երեխաներ, իրենք ամեն ինչի մեջ վտանգ են տեսնում. Արցախի թեմի առաջնորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը դեմ է ցանկացած քայլի, որ պետք է գոնե մի փոքր դրական լիցք բերի Արցախում: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Բնապահպանական քողի ներքո Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների խումբը երեկ ահաբեկող գործողություններ է իրականացրել Հայաստանից Արցախ վերադարձող 19 երեխայի նկատմամբ: Ադրբեջանցիները դեմքերը փակած ներխուժել են երեխաներին տեղափոխող մեքենա և փորձել են ահաբեկել նրան:

«Ադրբեջանի այս քայլը դատապարտելի է, իրենք նախապես տեղյակ են եղել, որ Հայաստանից երեխաներեն գալիս Արցախ, բայց իրենց համար մեկ է՝ հիվանդներ են գալիս, թե երեխաներ են գալիս: Հայաստանից եկած ամեն ինչի մեջ իրենք վտանգ են տեսնում»,-ասում է Տեր-Վրթանեսը:

Քրիստինա Մուշեղյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս