
Արցախի գլխավոր դատախազը հանդիպել է խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Արցախ տեղափոխված՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին։
Երեխաները ներկայացրել են ադրբեջանական հերթական վայրագության մանրամասներն ու իրենց ապրումները:
Գլխավոր դատախազը իր երախտիքն է հայտնել երեխաներին ցուցաբերած խիզախության, հաստատակամության և ամեն գնով հայրենիք վերադառնալու վճռականության համար, ընդգծելով, որ հպարտանում է նրանց քաջությամբ ու դաստիարակվածությամբ: