Ինչից է առաջացել հրդեհը. իրավապահների նախնական վարկածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։ Armlur.am-ի տեղեկություններով, այս պահին իրավապահ համակարգը շտապում է Գեղարքունիքի մարզ։ Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննում են հետևյալ վարկածը. վաշտի հրամանատարը բենզինը լցրել է վառարանի մեջ, որից ձեռքը բռնկվել է: Նա վախից ձեռքի շիշը շպրտել է տան մեջ, որից էլ առաջացել է պայթյունը:

Հիշեցնենք, որ ՊՆ-ում արդեն սկսվել են ազատումները:




Լրահոս