Գեղարքունիքի մարզում այս պահին լարված իրավիճակ է: Իրավապահները գիշերվանից մինչ այս պահը ուսումնասիրություն են կատարում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառների հետ կապված:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել այնտեղ ստեղծված իրավիճակից.
«Գործ կա հարուցված, քննվում է, բոլոր ուժային կառույցների ղեկավարները գիշերվանից այստեղ են, բոորը զբաղված են դեպքի ուսումնասիրությամբ»,-ասաց նա:
Մարզպետը չցանկացավ այս մանրմասներ հայտնել դեպքի մասով՝ հորդորեց դիմել ՊՆ:
Ավելի վաղ, Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի կացարանում:
Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր:
Քրիստինա Մուշեղյան