Գիշերը Գեղարքունի մազրում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, ինչի պատճառով ժամկետային 15 զինծառայող է մահացել, ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին աշխատում են դեպքի վայրում, փորձում պարզել դեպքի հետ կապված բոլոր մանրամասները:
ArmLur.am-ը գրել էր, որ ըստ իրավապահների առաջ քաշած նախնական վարկածի՝ վաշտի հրամանատարը բենզինը լցրել է վառարանի մեջ, ինչից հետո կրակից նաև ձեռքն է բռնկվել, ու վախենալով իրավիճակից՝ ձեռքի՝ բենզինով լի շիշը շպրտել է տան մեջ, ինչից հետո էլ պայթյուն ու հրդեհ է բռնկվել:
ArmLur.am-ի տեղեկությունը կառավարության՝ քիչ առաջ մեկնարկած նիստի ժամանակ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, սակայն եթե անգամ նախնական այս վարկածը մոտ է իրականությանը, ապա, միևնույնն է, հարցեր են առաջանում:
Նախ՝ ինչպե՞ս է ստացվում, որ վաշտի հրամանատարը վառելիքի հետ վարվելու տարրական գիտելիքներ չունի, ու չգիտի, որ բենզինը խիստ հրավտանգ է:
Երկրորդ՝ հրդեհի բռնկումից հետո զինծառայողներն ինչո՞ւ չեն կարողացել վազել, փախչել, դուրս գալ շինությունից ու փրկվել:
Երրորդ՝ ծխի փոքր քանակության առկայության դեպքում անգամ բոլոր տեսակի շինություններում պետք է հակահրդեհային համակարգն աշխատի: Եղե՞լ է արդյոք հակահրդեհային համակարագ, գործե՞լ է այն, թե՞ ոչ:
Չորրորդ՝ շինության ներսում եղե՞լ է արդյոք տարհանման սխեմա, ու դրան արդյոք ծանո՞թ են եղել զինվորները, ըստ որի էլ կկարողանային լքել շինությունը:
Հարցերի շարքն իհարկե կարելի է շարունակել…
Սևակ Վարդումյան