Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, բժիշկ-այրվածքաբան Կարինե Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրել է այսօր վիրավորում ստացած երեք զինծառայողների առողջական վիճակը:
Նշենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այս գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով կա 15 զոհ, երեք վիրավոր։ Նախնական տեղեկություններով, վաշտի կացարանում հրդեհը վառարանից է առաջացել։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան