![](https://armlur.am/wp-content/uploads/2023/01/image_750x_63ae6b5e440a3.jpg)
Այսօր վաղ առավոտից, երբ պարզ դարձավ, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետեւանքով եղավ 15 զոհ եւ 3 վիրավոր, հասարակական-քաղաքական շրջանակի շատ ներկայացուցիչներ պահանջեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը: Այս պահի դրությամբ ՊՆ-ում ազատումներ կան, սակայն նախարարը դեռ իր պաշտոնին է:
Եվ ահա, ArmLur.am-ի տեղեկություններով, Սուրեն Պապիկյանը դեռ հրաժարական չի տալու: Բանն այն է, որ ՔՊ-ի ներսում վստահելի մարդ դեռ չեն կարողանում այլեւս գտնել, որ Սուրեն Պապիկյանի տեղը նրան նշանակեն: