Զորամասի ողբերգական հրդեհի հետևանքով կյանքից զրկված Պավլիկ Աբազյանը սպորտի չեմպիոն էր. նա տան միակ տղան էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 19-ամյա Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր: Պավլիկը կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր: Նա տան միակ տղան էր, ուներ մեկ քույր.

«Շատ լավ տղա էր, սպորտսմեն էր, ընդունվել է Պոլիտեխնիկ, բայց բանակ հետո գնաց, ու դասերի չի գնացել: Շատ ակտիվ էր, մասնակցում էր գյուղի բոլոր միջոցառումներին: Ապրում էր մոր ու հոր հետ, քույրն ամուսնացած է: Նորմալ ընտանիք է, հարգված»,-ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց Աչաջուր համայնքի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը:

Հիշեցնենք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ունենք 6 վիրավոր 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս