ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող է պատահի՝ հանցագործության էլեմենտ է պարունակում. ՔՊ-ական պատգամավորը՝ զորամասի հրդեհի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծագույն ողբերգություն էր, կարող է պատահի՝ հանցագործության էլեմենտ է պարունակում, պետք է իրավապահ մարմինները պարզեն: ArmLur.am-ի հետ զրույցում ասում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ողբերգական հրդեհին:

Հիշեցնենք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ունենք 6 վիրավոր, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս