![](https://armlur.am/wp-content/uploads/2023/01/image_750x_63c95a1c4336b.jpg)
Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Խորը ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։
Դժբախտ պատահարի պատճառով զոհվել են Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը։
Ցավակցում եմ Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ուժ ու տոկունություն Ձեզ։
Վշտակցում եմ նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։
Շուտափույթ ապաքինում վիրավորներին։
Փառք ու խոնարհում»։