Հրապարակ. Կնդոն կոպիտ խախտում է թույլ տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի արարողակարգի վարչության արդեն նախկին աշխատակից Արամ Կանդայանը (Կնդո) մոտ 10 օր առաջ ազատվել է աշխատանքից։ Հիշեցնենք, որ այս երիտասարդին ծեծելու պատճառով մոտ մեկ տարի առաջ Բեգլարյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Լուրեր էին պտտվում, թե վերջինս աշխատանքի է անցնելու արտաքին գործերի նախարարությունում։ Նախօրեին թերթը հարցում էր արել ԱԳՆ հասարակայնության վարչությանը (ընդ որում՝ գրավոր, կնքված և ստորագրված բլանկի վրա), թե ինչ պաշտոն է զբաղեցնում Կնդոն ԱԳՆում։ Պարզվել է՝ ոչ մի պաշտոն էլ չի զբաղեցնում։ Իսկ նախագահականում զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի հրամանով։ Կարելի էր ենթադրել, որ նրան աշխատանքից ազատելով՝ ժեստ են արել Գագիկ Բեգլարյանին, սակայն, ըստ որոշ լուրերի, ԱՄՆ կատարած ուղևորությանբ ժամանակ ՀՀ նախագահին ուղեկցած Կանդայանն արարողակարգի ինչոր կոպիտ խախտում է թույլ տվել, և դա է նրան ազատելու պատճառը։




Լրահոս