Խելացի, օրինակելի տղա, լավ ընկեր, բարեկամասեր, համեստ. այսպես են բնութագրում Ազատ գյուղի զորամասի ողբերգական հրդեհի հետևանքով այսօր զոհված զինծառայող Տարոն Ղարիբյանին:
Տարոբ Ղարիբյանն Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից էր: Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը ArmLur.am-ին պատմում է, որ Տարոնը դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: Արդեն մեկ ամսից պետք է զորացրվեր. «Գյուղատնտեսական աշխատանքով էր զբաղվում: Ծնողասեր էր շատ ու ընկերասեր, պարկեշտ տղա էր: Ծնողներն էլ խելոք մարդիկ էին, իրենց հող ու ջրով ապրող: Տարոնենք երեք եղբայր էին, ինքն ամենափոքրն էր, պետք է մեկ ամսից զորացրված»,-պատմում է Ռաֆիկ Անդրեասյանը:
Հիշեցնենք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ունենք 7 վիրավոր, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Քրիստինա Մուշեղյան