Ազատան գյուղի զորամասի հրդեհի հետևանքով վիրավորված զինվորների վիճակը շարունակում է մնալ նույնը, փոփոխություն չկա: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:
«Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը և իրականացվում են առողջական վիճակի լավացմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասացին նախարարությունից:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատան գյուղի զորամասի երեկվա հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, իսկ 3 զինվոր՝ ծանր վիրավորվել: Վիրավոր զինվորները տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն:
Քրիստինա Մուշեղյան