Armenian text to speach

Սուրեն Պապիկյանն այդպես էլ չի այցելել Գեղարքունիքի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը մինչ այս պահը դեռ չեն այցելել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղ,  որտեղ ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Հիշեցնենք, որ նախնական տեղեկությունների համաձայն Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ էր բռնկվել: Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ են մահացել, իսկ նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա տարբեր մարմնական վնասվածքներ ստացել:

ArmLur.am-ի հետ հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշեց, որ մինչեւ այժմ նման այց չի եղել:

«Եթե պաշտոնական այցեր նախատեսվեն Գեղարքունիքի մարզ, նախապես այդ մասին կլինի պաշտոնական հրապարակում»,-հակիրճ նշեց ՊՆ մամուլի քարտուղարը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս