![](https://armlur.am/wp-content/uploads/2023/01/326366601_5971942736196667_761192164761765709_n-e1674207651627-1536x1265-1.jpg)
Հունվարի 20-ին՝ ժամը 11։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել` 12:17-ին: Այրվել են էլեկտրական մալուխներ և տան տանիքի 1 քմ հատվածը: