
Զորամասի երեկվա հրդեհից հետո բարձրաստիճան զինվորականներին պաշտոններից ազատելը չկշռադատված էր, զուտ հանրային ցասումը մեղմելու նպատակ ուներ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը:
«Պատասխանատվություն ունեցող մարդկանց շրջանակն այնքան լայն է, որ դրանցից որին էլ ազատես, անարդար մոտեցում է լինելու, չկշռադատված»,-ասում է Ուլիխանյանը:
Ինչ վերաբերվում է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարական պահանջին՝ Տիգրան Ուլիխանյանը կարծում է՝ ճիշտ կլիներ՝ Պապիկյանը հրաժարական ներկայացներ, իսկ Փաշինյանը նրան չազատեր աշխատանքից:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան