Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զորանոցում բռնկված հրդեհից հետո, որը 15 զինվորի կյանք խլեց, եղան ամենատարբեր հայտարարություններ, պաշտոնից ազատումներ: Սակայն ինչպես հաճախ է պատահում, եղան հայտարարություններ, որոնք հակասեցին միմյանց:
Խոսքը, մասնավորապես այդ զինվորների կողմից կացարանում բնակվելու ժամկետների մասին է: Օրինակ, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հրդեհված տունը որպես կացարան ծառայել է 2020թ.-ից,
Քննչական կոմիտեն իր պաշտոնական հաղորդագրության մեջ գրել էր 2021թ.-ից:
Մեկ այլ հակասություն եւս. ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսում, իսկ վարչապետն էլ հետաքրքրվում է միայն 3 վիրավորի մասին, այնինչ՝ դատախազության հաղորդագրության համաձայն, վիրավորները յոթն են:
Այսինքն, անգամ այս պարզ հարցերի դեպքում հստակ պատասխաններ այդպես էլ առկա չեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.