Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհը հերթական ցնցումն էր մեր հանրության համար:
Քաղաքացիները սոցիալական հարթակում Կառավարությունից պահանջում են՝ ի հիշատակ զոհված 15 զինվորի սգո օր հայտարարել Հայաստանում: Թվում էր, թե Կառավարությունը հենց հաջորդ օրը պետք է սգո օր հայտարարեր, սակայն մինչ օրս նման որոշում չի կայացվել:
ArmLur.am-ը կապ հաստատեց Կառավարություն՝ պարզելու՝ Հայաստանում կհայտարարվի՞ սգո օր, թե՝ ոչ.
«Եթե նման բան որոշվի, կտեղեկացնենք, այս պահին նման տեղեկատվություն չունենք»,-մեր հարցման ի պատասխան ասացին Կառավարությունից: