![](https://armlur.am/wp-content/uploads/2021/09/1.2-seyran-ohanyan.jpg)
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ազգային ժողովից ստացել է իր նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց պատգամավորը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին:
Սահմանադրության համաձայն՝ պատգամավորն անձեռնմխելի է, նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, որը մեկնարկելու է փետրվարի 7–ին։
Քրիստինա Մուշեղյան