Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 20-ին, ժամը 17։37-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի։
Ըստ ԱԻՆ ՓԾ նախնական տվյալների՝ փրկարարները տարհանել են 20 բնակչի։
Նշվում է, որ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։55-ին։