Մոսկվայում 2022 թվականին կասեցվել է մոտ 90 ահաբեկչական հանցագործություն՝ գրեթե 30-ով ավելի, քան 2021 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունից:
Անցած մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի ոստիկանները բացահայտել են կազմակերպված խմբերի կողմից կատարված 6736 հանցագործություն։ 88 ահաբեկչական հանցագործություն կասեցվել է:
2021 թվականին ոստիկանությունը Մոսկվայում կասեցվել է 61 ահաբեկչական հանցագործություն։ Ընդ որում, ահաբեկչական հանցագործությունները ասելով՝ նկատի են առնվում ոչ միայն ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու փաստերը, այլ նաև՝ ահաբեկչական կազմակերպություններ հավաքագրելը, ահաբեկչության հրապարակային կոչերը, պատանդներ վերցնելը և այլն։