Երեկ ՀՀ գլխավոր դատախազության կայքում տեղադրված էր պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին երեք միջնորդագիր է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասով։
Մասնավորապես, դատախազությունը խնդրում է ԱԺ համաձայնությունը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։
Եվ հետաքրքիր է, որ բոլոր մանրամասնություններով հաղորդագրության մեջ ամեն ինչ նշված է, սակայն բուն տեքստից բացակայում է հենց Սեյրան Օհանյան անունը։ Այսինքն, նշված են նախկին ու ներկայիս պաշտոնները, բայց անուն եւ ազգանունը՝ ոչ։
Հ․Գ․ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին փոխանցեցին, թե Դատախազության կղմից հաղորդագրությունների այդպիսի ձեւաչափը մշտապես է առկա եւ ոչ թե միայն այս դեպքում։
Նաիրա Հովհաննիսյան