Հրդեհի վայր այցելելու փոխարեն Փաշինյանը զբոսայգու բարեկարգմանն է հետևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրությունը դեռեւս ուշքի չի գալիս հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում զինվորների կացարանում տեղի ունեցած հրդեհից եւ հուզող հարցերի պատասխաններ է սպասում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում մարզեր է այցելում։

Այսօր վաղ առավոտից Փաշինյանն այցելում է մարզեր, Կոտայքում, Արագածոտնում եւ Գեղարքունիքում տալի պարեկային ծառայության մեկնարկը, հետեւում անգամ զբոսայգու բարեկարգման աշխատանքների, սակայն հրդեհված կացարանի վայր այդպես էլ չայցելեց։

Դեռ ավելին, մինչեւ օրս Հայաստանում սգո օր այդպես էլ չի հայտարարվել ողբերգական դեպքից հետո, որը խլեց 15 զինվորի կյանք, բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան, դեպքի ամբողջական նկարագրությունն այդպես էլ հայտնի չէ եւ փոխանակ դեպքի վայր այցելելու հենց առաջին օրը՝ Պաշտպանության նախարարի հետ միասին, Փաշինյանը գերադասեց կառավարության նիստին միայն խոսել այդ մասին, նախնական վարկած ներկայացնել եւ վերջ։ Ինչ խոսք, այգու բարեկարգման աշխատանքների հետեւելն «ավելի կարեւոր գործ» է։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս