Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը 2022 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում վերընտրել էր Կարինե Հարությունյանին:
Գործադիրը, սակայն, մինչ օրս չի հաստասել քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը գործունեությունը խաթարվել է:
Բրյուսովի համալսարանում կարծում են, որ գործադիրը հաշվեհարդար է տեսնում համալսարանից, քանի որ իրենց պայքարի արդյունքում 3 ԲՈՒՀ-երը միավորելու ծրագիրը չհաջողվեց:
ArmLur.am-ի հետ զրույցում Բրյուսովի ռեկտորի պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը պատմում է.
«Այսօր մենք չունենք հոգաբարձուների խորհուրդ, ԲՈՒՀ-ի 2023թ-ի բյուջեն հաստատված չէ, աշխատավարձ էլ չենք կարող տալ այս պայմաններում, Կառավարությունը պարտավոր է հաստատել բյուջեն»:
Զրուցակիցը շեշտում է՝ սա արդեն միայն Բրյուսովի հետ կապված խնդիր չէ, այլ՝ բուհական ողջ համակարգի:
Քրիստինա Մուշեղյան