ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն է դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն։
Armlur.am-ը տեղեկացավ, որ քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված 6 միավոր տրանսպորտային միջոցները պետք է հանձնվեմ ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Կոմիտեն նաեւ դրությամբ միաժամանակ տեղեկացրել է, որ նշված տրանսպորտային միջոցները գրավի կամ արգելանքի առարկա չեն հանդիսանում։
Կոմիտեի կողմից մաշակվել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված պետական սեփականություն հանդիսացող 6 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։
Նաիրա Հովհաննիսյան