Armlur.am–ը տեղեկացավ, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը որպես նվիրատվություն ստացել է երկու միավոր Ford F250 (pickup) մակնիշի տրանսպորտային միջոցներ:
Բանն այն է, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության աջակցության ծրագիր իրականացնող գործընկեր, որը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագարծակցության ծրագրի կողմից։
Եվ հենց նշված ծրագրի շրջանակներում էլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը որպես նվիրատվություն ստացել է երկու միավոր Ford F250 (pickup) մակնիշի տրանսպորտային միջոցներ:
Նաիրա Հովհաննիսյան