Ջոկովիչը 3 սեթում հաղթեց Դիմիտրովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց բուլղար Գրիգոր Դիմիտրովի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղի հետո Նովակ Ջոկովիչը հաղթեց երեք սեթերից հետո 7:6, 6:3, 6:4 հաշվով: Սերբ թենիսիստը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:




Լրահոս