Առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը․ ԱՀ ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջունելի է, որ ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցներ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները, օգնություն են տրամադրում հանրությանը՝ այդ թվում հղի կանանց և երեխաներին։

Սակայն անընդունելի է անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ գեղամ Ստեփանյանը։

Ըստ ՄԻՊ-ի, արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացվել նաև ՄԻՊ հաստատություն։

Գեղամ Ստեփանյանը հորդորել է օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց։




Լրահոս